Ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում են Ղարաբաղը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունքում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արտասահմանյան վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը հստակ հասկանում էին, որ, չնայած ժամկետը չի ավարտվել, խաղաղապահները կարող են ավելի շուտ հեռանալ։ Այդ որոշումը միայն ամրացրեց Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։ Վլադիմիր Պուտինի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպմանն ընդգծվել է երկկողմ հարաբերությունների ռազմավարական բնույթը»,- ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս Հայաստանը ցանկացել է, որ ռուս խաղաղապահներն այնտեղ մնան մշտական հիմունքներով, բայց Ադրբեջանը համաձայն չի եղել։
«Դա մեզ համար սկզբունքային հարց էր։ Մեր մոտեցումը հետևյալն էր․ եթե մեր տարբերակով չլիներ, ոչ մի հայտարարություն չէր լինի, և պատերազմը կշարունակվեր»,- հայտարարել է Ալիևը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սկսվել է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը։
Բաց մի թողեք
ԲԴԽ-ն դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարել է ընդամենը նկատողություն
Տեսանյութեր ԱԺ-ից, ինչպես են հղի կնոջը հրում, ինչպես հակառակորդն հարվածելու փոխարեն խփում են յուրայինի ՔՊ-ականի դեմքին
ԱԺ-ում իրավիճակը կրկին լարվեց․ Արթուր Սարգսյանը դուրս եկավ նիստերի դահլիճից․ Տեսանյութ