«Վալենտինա Մատվիենկոն երկու տարի առաջ հայտնաբերեց, որ ՌԴ-ը նույնիսկ մեխեր չի արտադրում, և այդ օրվանից նրա օրգանիզմը խիստ երկաթի պակաս զգաց, իսկ կանանց մոտ երկաթի պակասը բերում է տրամադրության կտրուկ փոփոխությունների, անկումների, որոշ դեպքերում՝ նաև մտավոր կարողությունների մթագնման:
Այլ բանով բացատրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ այս՝ ՌԴ-ում կոճակեղենից միակ արտադրված, կոճակ աչքքերով տիկնոջ «բարբաջած» հայտարարությունները, ես բացարձակ անկարող եմ»:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը՝ հետգրությամբ շարունակելով.
«Ալիևի և մնացած ադրբեջանական պաշտոնյաների՝ Ուկրայինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելը փաստորեն ՌԴ-ում ոչ ոքի չի հուզո՞ւմ և հակառուսական քայլ չի համարո՞ւմ։
Հա՜, ու հիմա կհայտնվի 5-րդ շարասյունը ու կասի․ «Бьет значит любит!!»
«Իմացի հերդ ա, դիմացի Ցոլակ ջան»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է պատգամավորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան՝ կապված ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ։
Բաց մի թողեք
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը
Փաշինյանը սխալվում է, չկա Հայաստանի ոչ երրորդ, ոչ չորրորդ Հանրապետություն