23/12/2024

Կատարված աղմկահարույց հափշտակության գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են. Լուսանկար

«36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:

Նկատենք, որ Ավագյանը անձամբ ղեկավարել է 36 կգ ոսկու հափշտակման քրեական գործը եւ, ըստ էության, ավազակային հարձակման առեղծվածի հետք վրա դուրս գալը ճակատագրական եղավ քննիչ Ավագյանի համար, ու նրան նշանակեցին Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ»։

Կատարված աղմկահարույց հափշտակության  գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են