13/05/2024

Համատեղ պայքարի պլան դեռ չկա

Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ տարբեր մարզերում եւ Երեւանում։ Երեկ վաղ առավոտից միջպետական, ներմայրաքաղաքային փողոցներ էին փակվում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարքային քաղաքացիների կողքին էին նաեւ ընդդիմադիր պատգամավորներ, ավագանու անդամներ, հանրային դեմքեր։ Բայց ակցիաների հիմնական կազմակերպիչը «Հայաստան» դաշինքն էր, թեպետ ձեռքերը ծալած չեն նստել նաեւ «Պատիվ ունեմ»-ի անդամները, որոնք բերման ենթարկված ցուցարարների ետեւից այցելում էին ՁՊՎ եւ ոստիկանություն:

Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի պլան դեռ չի մշակվել: Ճիշտ է՝ մարտավարական առումով հակասություններ չկան ընդդիմադիր թեւերի միջեւ, սակայն «որոշակի հարցեր կան, որոնք դեռեւս ճշգրտումների փուլում են»: Ինչ հարցեր՝ հնարավոր չեղավ մանրամասնել։