Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է թեժ գծով և «Ակտիվ քաղաքացի» հարթակով ստացված ահազանգերին։
Նրա խոսքով՝ վտանգավոր է և՛ աշխատանքները սխալ կազմակերպելը, և՛ անգործությունը.
«Սա նրա համար չի, որ վաղը, կամ մի շաբաթ հետո, ես, կամ մեր մյուս գործընկերները տարբեր հիմնավորումներ լսենք, թե ինչու էսինչ բանը չենք արելլ: Սա նրա համար է, որ հստակ հասկանանք՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ։ Իրականում մեր աշխատանքը կազմակերպելու գրագետ ձևը կա, իհարկե՝ օրենքին համապատասխան։ Շատ դեպքերում կլինեն քննարկումներ, մենք քաղաքական որոշումներ կկայացնենք, որոնք ի նպաստ կլինեն աշխատանքին, բայց ուզում եմ ապագայում ակնհայտորեն չարաշահումներ ենթադրող, ակնհայտորեն խնդրահարույց դեպքերի վերաբերյալ զեկույցներ չունենանք ու չլսենք։ Սա վերաբերում է բոլոր մարմինների ղեկավարներին, և սա արդարացում չի լինելու չաշխատելու համար»,- ասաց Ավինյանն ու հավելեց. «Այդ դեպքում մեկ այլ մեթոդ կա՝ ուղղակի այդ մարդիկ կփոխարինվեն»։
Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել շինհրապարակներում փոշեկլանիչ ցանցերի տեղադրման գործընթացին։
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցը նշեց, որ վարչության կողմից թվով 689 օբյեկտում իրականնացվել են համապատասխան ուսումնասիրություններ, և արձանագրվել խախտումներ.
«Պարզվել է, որ փոշեկլանիչ ցանցեր տեղադրելու անհրաժեշտություն է նկատվել 164 օբյեկտում, որից պատշաճ ապահովված են 33-ը, իսկ 54-ը կրում են ձևական բնույթ: Մնացած օբյեկտների նկատմամաբ հարուցվել են համապատասխան վարչական վարույթներ և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ այդ թերությունները վերացնելու ուղղությմաբ»:
Արձագանքելով՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ վերոնշյալի մասով օրենսդրական փոփոխությունների նախագծին, նշելով. «Մենք շատ նախաձեռնություններ ունենք, որ պտտվում, պտտվում են ու տեղ չեն հասնում։ Պետք է հասկանանք՝ այդ որտեղ են այդքան պտտվում»:
Բաց մի թողեք
Ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային համակարգը
2026-ը նման չի լինելու 2021-ին
«Մենք հերոսաբար պայքարում ենք Հայաստանի ինքնիշխանության համար». Մարդիկ կան, որ դրան հավատում են