Մայիսի 7-ին Մոսկվայի ժամանակով 12.00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։
ՌԴ-ում կայացած նախագահական ընտրություններից հետո օրակարգային հարցերից մեկն էր, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու այդ արարողությանը: Այս պահի դրությամբ որոշված է՝ ոչ։
Այս կերպ, ըստ մեր աղբյուրի, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից։
Այսպես, ըստ մեր աղբյուրի, Փաշինյանը միայն մայիսի 8-ին կլինի ՌԴ-ում՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։ Սակայն մայիսի 9-ին հաղթանակի տոնի առթիվ կազմակերպված միջոցառումներին ևս Փաշինյանը չի մասնակցի:






Բաց մի թողեք
Հեչ չնեղվես, հրապարակելու եմ, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու․ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանին
Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյան
Ինչ նոր ստորաբաժանում է ստեղծվում ԱԱԾ-ում