Ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարաման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մարդ է ցած նետվել:
Տեղում ոստիկանության Մաշոտցի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալը նկատել է, որ ընկած քաղաքացին ողջ է, և բժիշկների հերթապահ խումբը շտապ մոտեցել է դեպքի վայր:
Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնութունն են ցուցաբերել, ապա՝ տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է:
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք՝ Երևանի քաղաքապետարանում, անվասայլակով տղամարդը uպառնացել է դիմել կտրուկ միջոցների. Լուսանկար
Չկարողացա կառավարել ղեկը․ նոր մանրամասներ ավտոոբուսի վթարից․ Լուսանկար
Քաղսիի հյուրատնից օտարերկրացու էին առևանգել․ նրա մարմինը հայտնաբերել են Հրազդանի նախկին «Գայի պոստ»-ի հետնամասում