Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիեւը հայտարարել է Հայաստանի հետ «խաղաղության գործընթացում դրական միտումի մասին»։
«Սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան իրականացվում է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը Բաքվում Միջմշակութային երկխոսության VI համաշխարհային ֆորումի բացման ժամանակ։
Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ «Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն, հատկապես նրանց համար, ովքեր առաջնորդվում են սեփական շահերով»։ «Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան՝ հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,- ընդգծել է Ալիեւը։
«Նրանք ցանկանում են կրկին խարույկ վառել, մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում», – ընդգծել է Ալիևը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է ձեռք բերել «միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում»։
Բաց մի թողեք
Դեռահասը Սևանա լճում ջրային ներքնակով հեռացել է ափից մոտ 2 կմ
1,5 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասը երկրաշարժ ՌԴ-ում և 5.6 մագնիտուդ՝ Իրանում
Երևանում «Ինֆինիտի»-ն պայթել է ընթացքի ժամանակ. նախաձեռնվել է վարույթ «սպանության փորձ» հատկանիշներով. Լուսանկար