«Այսօրվանից ԱԺ քառօրյա նիստերը մեկօրյա ընդմիջումից հետո կշարունակվեն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սպասվում է, որ ԱԺ այս քառօրյա նիստերը «երկարուձիգ» են լինելու, քանի որ պետք է նիստերին քննարկվեն ՄԻՊ-ի, Դատախազության եւ ԿԸՀ-ի զեկույցները, ինչպես նաեւ ՀՌՀ զեկույցը, որը երեքշաբթի օրը կիսատ էր մնացել:
ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը եւ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանն անձամբ կգնան ԱԺ՝ զեկույցները ներկայացնելու:
Այս քառօրյա նիստերի օրակարգում է նաեւ ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորի միակ թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը:
Այսինքն՝ կարող ենք ենթադրել, որ այս շաբաթ խորհրդարանականները չեն հասցնի սպառել օրակարգը, եւ, հնարավոր է, ԱԺ նիստերը մյուս շաբաթ նույնպես շարունակվեն»:
Բաց մի թողեք
Մեղադրանքի հիմքում հին փաստեր են, որոնց մասին Փաշինյանը վաղուց գիտեր
Քասախ գյուղի հյուրատներից մեկից առևանգել են, սպանել, դիակը նետել դաշտում
Հայաստանում այսօր ոչ Սահմանադրություն կա, ոչ Սահմանադրական դատարան․ Բալայան