Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ, հանրության մեջ կա զգալի մեծ հատված, որը սպասում է օրվա իշխանություններին այլընտրանքի:
«Փաստ» օրաթերթը գրում է. 2022 թվականի մարտի սկզբներից պարբերաբար, այսպես ասած, «ջրի երես» է դուրս գալիս Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի անունը, որը բավական բարձր վարկանիշ ունի հանրության և մասնավորաբար այն մարդկանց շրջանում, որոնք որևէ քաղաքական ուժ չեն ներկայացնում, բայց և հասարակության մեջ ունեն ընկալելիություն: Այս ընթացքում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են շրջանառվում, որ Թաթոյանը զբաղվելու է ակտիվ քաղաքականությամբ, կուսակցություն է ստեղծելու և այլն: Սակայն որպես ՄԻՊ իր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո անցած երկու տարում ինչ-որ պահի այս խոսակցությունները միշտ սառել են:
Հիմա, սակայն, «Փաստի» տեղեկություններով, Արման Թաթոյանը հստակ որոշում ունի՝ լրացնել վերոնշյալ այլընտրանքային «հատվածը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, բաց է միայն այն հարցը, թե ինչ ձևաչափով է նա առաջիկայում հայտարարելու ակտիվ քաղաքականություն մտնելու մասին՝ շարժման տեսքո՞վ, թե՞ քաղաքական ուժի ղեկավար դառնալու:
Ի դեպ, մեր տեղեկություններով, երկրորդ տարբերակի պարագայում էլ երկու հնարավորություն է դիտարկվում՝ սեփական կուսակցություն ստեղծելը կամ գործող այլ քաղաքական ուժ ղեկավարելը:
Բաց մի թողեք
Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել
Դիրքապահները փորձել են «կայֆ» ստանալ և հիվանդանոց են ընկել
5-րդ բանակային կորպուսի հրամանատարին ազատելուց առաջ կորպուսում ներքին տարաձայնություն է եղել. Լուսանկար