ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածքել՝ հայտնելով Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում ականազերծման աշխատանքների իրականացման մասին։
«ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն, ականապատ գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար», – ասված է հայտարարության մեջ:
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը