Ապրիլի 30-ին՝ ժամը 22:20-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա պատանուն:
Վերջինս, դիտողությունից վիրավորված, հոր և ընկերների հետ վերադարձել է 2-րդ փողոց: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանք մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մայիսի 1-ին 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին:
Կատարվում է նախաքննություն:
Բաց մի թողեք
Արագածոտնի պարեկները իրականացրել են «Կոշի գաղութում հաշվառված Ձմեռ պապին բռնել մինչև ձնհալը» օպերացիան
Երևանում 3 հնդիկ մտել են մեկ այլ հնդիկի բնակարան, ծեծել նրան, հափշտակել 200 հազար դրամ
ՔԿ-ն Արցախը շարունակում է ճանաչել Հայաստանի տարածք, որտեղ կատարված ենթադրյալ հանցագործությունների վրա տարածվում է ՀՀ Քրեական օրենսգիրքը