Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ քառօրյա նիստերից առաջ ֆրակցիայի փակ նիստ են արել, որին մասնակցել է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ասել է, որ ակտիվ լինեն թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում:
Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ երկրորդ նախագահի հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում, իսկ վերջին հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի վերջին. «Ապրիլի 26-ին մեր ֆրակցիան նիստ է արել, որին մասնակցել է նաեւ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, քննարկվել են կարեւոր հարցեր՝ երկրում ստեղծված իրավիճակը եւ մեր անելիքները»,- ասաց Օհանյանը»:






Բաց մի թողեք
Տարիներ առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ մենք հասնելու ենք այս վիճակին
Ով է «Ճապ»-ը, կրիմինալ անցյալը, կապը ՔՊ-ական նախկին քաղաքապետուհու հետ
71,8 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում է եղել Արսեն Թորոսյանի օրոք՝ առանց փաստացի ծառայության․ կոռուպցիայի մաս 7