19/05/2024

Ծեծ, բռնություն, սպանություն, եթերազրկում․Լրագրողների դեմ ոտնձգություններով հայտնի նախկին ռեժիմն այսօր բարբառում է խոսքի ազատության սահմանափման մասին

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է, եւ լավ առիթ էխորհելու օրվա խորհրդի մասին՝ ազա՞տ է արդյոք մեր երկում մամուլը, ազատ՝ ոչ միայն արտահայտվելու, տարբերվող կարծիքների համար հարթակ տրամադրելու, այլեւ ազատ՝առաջին հերթին իր ֆինանսական դոնորների քաղաքական եւ այլազան շահերին ծառայելուց։

Այս հարցի պատասխանը մենք չէ, որ պետք է տանք, այլ՝մասնագիտական հատուկ կառույցները, սակայն այսօր գործող մի քանի տասնյակ ԶԼՄ-ների կողմից մատուցվող բովանդակությունից շարքային ցանկացած քաղաքացի հստակ կարող է եզրակացնել, թե քաղաքական ո՞ր ճամբարի շահերն է սպասարկում մամուլի տվյալ օրգանը։

Ազատ մամուլն առաջին հերթին իր մասնագիտական գործունեության համար չհետապնդվող ԶԼՄ-ն է, բռնության չենթարկվող, չթիրախավորվող լրագրողն ու խմբագիրը։ Նշենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2024» զեկույցը, ըստ որի ՀՀ-ն բարելավել է իր դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի զբաղեցնում էր 49-րդ հորիզոնականը։

Ընդդիմություն դարձած նախկին իշխանության ներկայացուցիչներն (ի թիվս այլազան մեղադրանքների) ՀՀ իշխանությանը մեղադրում են նաեւ խոսքի ազատության սահմանափակման,ընդդիմադիր լրագրողներին թիրախավորելու մեջ՝ մոռանալով, թե մամուլի նկատմամբ ինչպիսի այլանդակ ոտնձգություններ էին տեղի ունենում իրենց պաշտոնավարման տարիներին։ Նախկին նախագահ Քոչարյանի օրոք, օրինակ,եթերազրկվեց «Ա1+»-ը՝ ազատ խոսքը եւ կամ խոսքի ազատությունը «չարաշահելու» պատճառվ։ Նախկին ռեժիմի օրոք լրագրողները ոչ միայն ծեծի էին ենթարկում իրենց մասնագիտական պարտքն իրականացնելիս, այլեւ․․․սպանվում։

Media.am-ը ժամանակին նյութ էր հրապարակել, որում հավաքագրել էր նախկին իշխանությունների օրոք լրագրողների նկատմամբ գործի դրված բռությունները, որոնք, քանի պատեհ առիթ է ընձեռվել, արժի վերհիշել։ Մեջբերենք դրանցից մի քանիսը. 1999 թ. մարտի 8-ի լույս 9-ի գիշերը Երևանի Բաղրամյան պողոտայում կասկածելի հանգամանքներում ավտովթարի զոհ դարձավ 35-ամյա հրապարակախոս և լրագրող Տիգրան Հայրապետյանը, ում քննադատական վերլուծությունները իսկական գլխացավանք էին դարձել իշխանությունների համար: 2002 թվականի հոկտեմբերի 22-ին հայտնի լրագրող, Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Մարկ Գրիգորյանին, շփոթելով մեկ ուրիշի հետ, չարագործները նրա ոտքերի տակ ռումբ էին նետել։ «Ամենահավանականն այն է, որ հարձակումը հենց Մարկ Գրիգորյանի վրա էր և նախապես ծրագրված էր»,-նկատել էր նյութը պատրաստած ԶԼՄ-ն ևհավելել. «Հատկանշական է, որ այդ ժամանակ Լոնդոնում գտնվող լրագրողական կազմակերպություններից մեկի խնդրանքով նա հոկտեմբերի 27-ի ահաբեկչության երրորդ տարելիցի կապակցությամբ հոդված էր պատրաստում: Լրագրողն այդ թեմայով հարցազրույցներ էր ունեցել մի շարք քաղաքական գործիչների և իրազեկ մարդկանց հետ: Մ. Գրիգորյանը իր դեմ իրականացված մահափորձը կապում է հենց այդ հոդվածի տպագրությունը նախապատրաստելու փաստի հետ: Նա ստիպված լքեց Հայաստանը՝ քաղաքական ապաստան ստանալով Մեծ Բրիտանիայում: Ներկայումս Մարկը բնակվում է Լոնդոնում»:

2000 թվականին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մոտ 30 կողմնակիցներ, ինչպես հիշեցրել է Media.am-ը, ներխուժել էին «Հայկական ժամանակի» խմբագրություն՝ ավերելով և վնասելով գույքը և ծեծի ենթարկելով այնտեղ գտնվող լրագրողներին: Ըստ հաղորդագրության՝ Ծառուկյանի զայրույթն էր առաջացրել թերթում տպագրված այն տեղեկատվությունը, համաձայն որի՝ Աբովյանի «Կոտայք» գարեջրի գործարանի ԲՀԿ-ի առաջնորդին պատկանող բաժնեմասը վերավաճառվել է այլ ձեռնարկատիրոջը: Միջադեպի առնչությամբ որևէ քրեական գործ ոստիկանության կողմից չէր հարուցվել: ՀԺ-ի աշխատակիցները ստացել են թեթևմարմնական վնասվածքներ:

2002 թ. դեկտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 19-ի մոտակայքում, ծնողների երևանյան բնակարանի մուտքի մոտ՝ գլխին արձակված միակ կրակոցով սպանվեց Հանրային հեռուստատեսության նախագահ Տիգրան Նաղդալյանը։ 2003թ. մարտի 15-ին Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի ևընդդիմության առաջնորդներից մեկի՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը: Դատարանը նրան դատապարտեց 15 տարվա ազատազրկման, սակայն Սարգսյանը 2008թ.-ի սեպտեմբերին ազատ արձակվեց պայմանական վաղաժամկետ՝ սահմանված ազատազրկման ժամկետի մեկ երրորդը կրելուց հետո:

Լրագրողների վրա հարձակումներն իրականացվում են ոչ միայն մայրաքաղաքում: Օրինակ՝ 2002թ. օգոստոսի 24-ին ծեծի էին ենթարկվել «Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը և գործադիր տնօրեն Ազնիվ Չիզմեչյանը:

2004թ. ապրիլի 5-ի «Ազգային միաբանություն» կուսակցության կազմակերպած հանրահավաքից հետո «սափրագլուխները» խլել էին «Հայկական ժամանակ», «Առավոտ» օրաթերթերի լուսանկարչական ապարատները, ջարդել «Հայ TV» հեռուստաընկերության տեսախցիկը:
2003թ. ապրիլի 30-ին իր աշխատասենյակում երկու անհայտ անձանց կողմից դաժան ծեծի ենթարկվեց «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Մհեր Ղալեչյանը:

2004 թ. ապրիլի 12-ին ընդդիմության հանրահավաքը ցրելու ժամանակ լրագրողների հանդեպ բռնարարքներ գործադրվեցին՝ ոստիկանները դաժան ծեծի ենթարկեցին «Հայկական ժամանակ» թերթի լրագրողներ Հայկ Գևորգյանին և Ավետիս Բաբաջանյանին, «Չորրորդ իշխանության» թղթակից Մհեր Ղալեչյանին, ռուսական «ОРТ» հեռուստաընկերության օպերատոր Լևոն Գրիգորյանին:

2004 թ.-ին լրագրողների դեմ էլի մի շարք բռնություններ ու ճնշումներ գրանցվեցին: Օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անտառահատումների մասին ռեպորտաժ էին պատրաստում «Ֆոտոլուրի» լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանը և«Առավոտ» օրաթերթի թղթակից Աննա Իսրայելյանը: Նրանք նկարահանել էին ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանի ևԳագիկ Ծառուկյանի, ՀՀ մաքսային վարչության պետ Արմեն Ավետիսյանի, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արմեն Երիցյանի առանձնատները: ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի թիկնապահը հարձակում էր գործել լրագրողների վրա, նրանց քաշքշել, խլել ֆոտոապարատի չիպը:

2004 թ. նոյեմբերի 22-ին երեկոյան պայթեցվել էր «Հայկական ժամանակ»-ին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենան, որը մշտապես վարում էր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա դեպքից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, հայտարարել էր, որ իրավապահներին առաջարկել է քննել այն վարկածը, ըստ որի՝ ավտոմեքենայի պայթեցման հետևում կանգնած է «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պայթյունի հեղինակները չբացահայտվեցին:

Երկու անգամ բռնության է ենթարկվել «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանը (նա այս տարի մահացել է-խմբ): Առաջին անգամ նրա վրա հարձակվեցին 2006թ. սեպտեմբերի 6-ին, երբ նա տանից դուրս էր գալիս: Երկու անհայտ անձինք թիկունքից վրա էին տվել Գալաջյանին, նրան գետնին տապալել ևհասցրել հարվածներ: Երկրորդ դեպքը տեղի է ունեցել 2007թ. սեպտեմբերի 15-ին, երբ Գալաջյանն արդեն «Իսկական իրավունք» թերթում էր: Նրա վրա հարձակվել էին թերթի խմբագրության մոտ և ծեծել էին՝ օգտագործելով մետաղաձողեր: Գալաջյանը երկու շաբաթ ուղեղի ցնցումով հիվանդանոցում մնաց: Media.am-ի հետ զրույցում Գալաջյանը վստահեցրել էր, որ ի սկզբանե օրինապահ մարմինները մտադրություն չունեին բացահայտելու այդ հանցագործությունները: Իսկ այդ բռնություններն ուղղված էին ՍԻՄ կուսակցության դեմ:

2006թ. հուլիսի 13-ին սպառնալիքների, ահաբեկման թիրախ դարձավ ու հարձակման ենթարկվեց «Չորրորդ իշխանություն» և «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը:

2007 թ. փետրվարի 8-ին անհայտ անձին հրկիզել էին Panorama.am ինտերնետային լրատվականի տնօրեն ու «Իմ իրավունք» շաբաթաթերթի խմբագիր Արա Սաղաթելյանի մեքենան:

2007 թ. մայիսի 9-ին, երբ ցրում էին մի քանի ընդդիմադիր կուսակցություններ միավորող «Իմփիչմենթ» դաշինքի նախընտրական հանրահավաքը, ոստիկանները ուժ են կիրառել «Հայաստանի Հանրապետություն»օրաթերթից Ծովինար Նազարյանի և Գագիկ Շամշյանի հանդեպ: Ոստիկանությունը փորձել էր առգրավել Շամշյանի տեսախցիկը, սակայն հանրահավաքի մասնակիցները թույլ չէին տվել: Ոստիկանությունը արցունքաբեր գազ էր կիրառել Նազարյանի հանդեպ, որը փորձում էր նկարահանել ոստիկանականգործողությունները:

2007 թ.նոյեմբերի 6-ին ՀՊԾ-ի կողմից «Գալա»հեռուստաընկերությունում աուդիտի անցկացման ժամանակ տեսուչներից մեկը հարձակում էր գործել աուդիտի ընթացքը տեսագրող օպերատորի վրա՝փորձելով խեղդել նրան ու ձեռքից վերցնել տեսախցիկը: Օպերատորի բողոքելուց հետո ոստիկանությունը քննություն սկսեց այս գործով, սակայն նոյեմբերի 30-ին որոշվեց քրեական գործ չհարուցել:

2007 թ. հունվարի 30-ին անհայտ անձինք հրկիզել էին սպորտային մեկնաբան, «Ֆուտբոլ+» շաբաթաթերթի հիմնադիր Սուրեն Բաղդասարյանի «Պրադո» ջիփ ավտոմեքենան: Մեկնաբանի մեքենան հրկիզում էին արդեն երկրորդ անգամ: Առաջին դեպքը տեղի էր ունեցել 2006-ին, երբ Բաղդասարյանը մեկնաբանել էրՀայաստանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի՝ ադրբեջանական «Նեֆթչիի» հետ ֆուտբոլային հանդիպումից հրաժարվելու որոշումը:

2008 թ. սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասնիկի» սրճարանում դաժանաբար ծեծի ենթարկվեց Անդրանիկ Բաբայանը, ով, դժբախտաբար, հիվանդանոցում 8 օր շարունակ ուշքի չգալով, մահացավ: Հրոսակը սպանեց երիտասարդին պատահաբար՝ շփոթելով նրան Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի ղեկավար և հիշյալ սրճարանի համասեփականատեր Արթուր Սահակյանի հետ: Վերջինս այդ դեպքից հետո հայտարարեց, որ «սպանության հեղինակը ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանն է իր բանդայի հետ»: Հետագայում Սահակյանը,փրկելով իր կյանքը, մշտական բնակություն հաստատեց ԱՄՆ-ում:

2008թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 20-ի սահմաններում, Երևանի Փավստոս Բուզանդի փողոցում անհայտ անձինք հարձակվեցին «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Էդիկ Բաղդասարյանի վրա: Դեպքից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ գանգուղեղային վնասվածք, գագաթ-ծոծրակային շրջանի սալջարդ վերքեր ախտորոշմամբ։

Հանցագործները Է. Բաղդասարյանին ծեծելու ընթացքում որևէ պահանջ չէին ներկայացրել: Հարձակվողներն ու պատվիրատուն չհայտնաբերվեցին: