Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ֆեյսուքյան էջում գրել է․
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ
Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված պայմանագրի «Վեոլիա Ջուր» ընկերությունը հանձն է առել ՀՀ-ում ջրամատակարարման և ջրահեռացման բոլոր համակարգերի կառավարումը և սպասարկումը, հեղեղատարերի սպասարկումն ու շահագործումը, կեղտաջրերի մաքրման համակարգերի կառավարումը և մի շարք այլ պարտավորություններ։
Հետևապես՝ Երևան քաղաքում երեկ տեղացած հորդառատ անձրևներից հետո առաջացած ջրակուտակումները, որոնց հետևանքով քաղաքի առանձին հատվածներում մեքենաների դժվարանցանելիություն էր առաջացել, իսկ որոշ դեպքերում էլ մեքենաներ էին խափանվել՝ պաշտոնապես ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի մակերևույթային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից»։
Բաց մի թողեք
Փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը․ Վարդանյան
Ողբերգական վթար՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել․ Լուսանկար
Երևանյան տրանսպորտի տուգանքի չափը գերազանցում է Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշները