ԻՔՄ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ֆիզիկայի ալիքային երևույթները կարելի է բացատրել Լուսավոր Հայաստանի և Օրինաց Երկրի օրինակով։
Ինտերֆերենցիա, սուպերպոզիցիա, կանգուն ալիք, Դոպլերի էֆեկտ, դիֆրակցիա, Նյուտոնի օղակներ և մի շարք այլ երևույթներ բացատրելու համար այս երկու կուսակցությունների քաղաքական կուրսերը շատ լավն են։
Օրինակ, Դոպլերի էֆեկտը բացատրելու համար պետք է նկատել, որ որքան մոտենում ես ԼՀԿ-ին` այնքան արագ է դիտվում դրա կուրսի տատանումները։
Իսկ ահա ինտերֆերենցիոն պատկեր ստանալու համար պարզապես պետք է միաժամանակ տարբեր ծակերով անցկացնել ՕԵԿ-ին ու ԼՀԿ-ին։
Այդ կերպ կարելի է պարզել, որ ծակի միջով անցնելուց այդ կուսակցությունները իրենց պահում են ոչ թե մասնկիկի` այլ ալիքի պես։

Բաց մի թողեք
Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. Նիկոլ Փաշինյանը քվեարկել է
Քվեարկել եմ հանուն վերակառուցվող Հայաստանի․ Նարեկ Կարապետյան
Կատարեցինք մեր ընտրությունը՝ աղոթքով ու հայցով. Գարեգին Բ. Տեսանյութ