Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունիսի 26-ից 29-ը հյուրախաղերով հանդես կգա Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Ամերիկյան երեք ամենահեղինակավոր համերգասրահներում կհնչի բացառապես Արամ Խաչատրյանի փառահեղ երաժշտությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ և նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:
Համերգները տեղի կունենան հունիսի 26-ին Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ» համերգասրահում‚ հունիսի 27-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում‚ հունիսի 29-ին՝ Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։
Բաց մի թողեք
Հայ լուսանկարչի՝ Ուինսթոն Չերչիլի իկոնիկ լուսանկարի գողացված բնօրինակը հայտնաբերվել է Իտալիայում․ մանրամասներ. Լուսանկարներ
Մեկնարկում է 8-րդ ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը
Հրաշալի համերգներ են սպասվում․ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբի Երևանյան 16-րդ փառատոնում․ Էդուարդ Թոփչյան