29/05/2024

ԲՏԱ նախարարն այցեր է կատարել ռազմարդյունաբերական ընկերություններ. Լուսանկար

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր ԲՏԱ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանի հետ այցելել եմ «Գալակտիկա» ընկերություն: Տնօրեն Արա Միրզոյանի ուղեկցությամբ շրջայց ենք կատարել տարածքում, ծանոթացել ՓԲԸ-ի գործունեությանը, առկա խնդիրներին։ Իմ խոսքում նշել եմ, որ մտադիր ենք ջանքեր ներդնել ոչ միայն այդ խնդիրները լուծելու, այլև, առհասարակ, զարգացման նոր ծրագրերի միջոցով բարձրացնել ընկերության արդյունաբերական արտադրության կարողությունները։

Հանդիպել եմ նաև նույն տարածքում գործունեություն իրականացնող այլ ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ, խոսել իրականացվող աշխատանքների մասին, ծանոթացել նրանց կողմից մշակված արտադրանքներին և արտադրական գործընթացներին, լսել բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հավելեմ, որ վերջին շրջանում այցեր եմ կատարել նաև «Գառնի լեռ», «Արսենալ», IDS ռազմարդյունաբերական ընկերություններ»։