Մայիսի 4-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Մյասնիկյան և Ջիվանու փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի և 61-ամյա Հապետ Սարգսյանի վարած «JIN BEI» մակնիշի ավտոմեքենաները:
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վերջինի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ 25-ամյա Անի Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ «JIN BEI» ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի շտապօգնության հաշվեկշռում, իսկ վիրավորը նշած շտապօգնության բուժքույրն է:






Բաց մի թողեք
Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի
Խոշոր վթար, Աշտարակ-Եղվարդ ճանապարհին բախվել են հարսանիքի քավորի «Opel»-ն ու «07»-ը, քավորկինը վիրավnրներից մեկն է. Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից