Իշխանությունը մի կողմից քննարկում է ֆորսմաժորները՝ եթե ընդդիմությունը վայր դնի մանդատները, գնո՞ւմ են նոր ընտրությունների, թե՞ շարունակում են 70 հոգով նիստեր անել եւ փոքրամասնություն դարձած իշխանությամբ կառավարել երկիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մյուս կողմից, Փաշինյանի հանձնարարությամբ քրտնաջանորեն աշխատում են քննչական մարմինները՝ հակակոռուպցիոն ու քննչական կոմիտեները, փորձում են կեղծ քրեական գործեր հարուցել ընդդիմության դեմ, եւ առաջնահերթ թիրախում է Բագրատ սրբազանը:
Ինչ-որ վարույթ են սկսել սրբազանի դեմ, քննարկում են ընթացք տալ-չտալու հարցը՝ իշխանության մեջ դեռ կան մտածելու ունակ մարդիկ, որոնք հասկանում են, որ դա կարող է դետոնատորի դեր խաղալ եւ փողոց հանել նաեւ տատանվողներին:
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի