Հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից.
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա` Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել:
Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։






Բաց մի թողեք
Հիվանդը դու ես, եկեղեցին չի․ Պինդ պահիր բանալին։ Կարևոր չէ, որ ինչ ունես, չունես՝ կորցրել ես․․․
Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը. Լուսանկար
Ի՞նչ է հայտարարագրել քաղբանտարկյալներով լի Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի նոր պետ, Աննա Հակոբյանի վարսահարդարի ամուսին Թամարյանը. Լուսանկար