Այսօր՝ մայիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 19։20-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչներ 38-ամյա Արմեն Մկրտչյանի վարած «Toyota Rav 4» մակնիշի 20 ZO 001 համարանիշի և 23-ամյա Կարապետ Մելիքսեթյանի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Toyota Camry»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Բաց մի թողեք
Մկրտիչ սրբազանին տանելու են կալանքի, նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել
#Ուղիղ․ Լարված իրավիճակ. ԱԱԾ-ն Արագածոտնի թեմի առաջնորդարանում է
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» է ահազանգել, որ սկսվել են հոգևորականների ձերբակալությունները