Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց մոտ երկու ժամ անց:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ:
Նշենք, որ քայլերթի ընթացքում ԻՔՄ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության որևէ ակցիայի նկարահանում կամ դրանց մասնակիցների հաշվարկ չի իրականացրել:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Բաց մի թողեք
Վեհափառը հրավեր ստացել է, սակայն չի մեկնել Վատիկան․ Լուսանկար
10 քաղաքացի հոսպիտալացվել է. բախվել են «Մերսեդեսը» և թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելը»
#Ուղիղ․ Հռոմի պապի հանդիսապետությամբ Վատիկանում մեկնարկել է Իգնատիոս Մալոյանի ու ևս 6 հոգու սրբադասման Սուրբ պատարագը