Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել է։ Այս մասին իր «Տելեգրամ» ալիքում գրել է Վարդան Ղուկասյանը՝ «Դոգը»-ը։
«Մեր բացառիկ տեղեկությունների համաձայն ժամեր առաջ ՌԴ֊ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում հայաստանյան իշխանությունների պահանջով հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում»,- ասված է գրառման մեջ։

Բաց մի թողեք
«Գինու օրեր» փառատոնի ժամանակ տեղի ունեցածը միջանձնային վեճ է, որին փորձ է արվում քաղաքական ենթատեքստ տալ
Խուզարկություններ և ձերբակալություն Գյումրիում. վաղ առավոտից իրավապահները գործողություններ են իրականացնում
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը