Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Արտուշ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, հայտնվել է ջրափոսում, ինչից հետո կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, դրանցից մի քանիսը պոկել և մոտ 100 մ առաջ ընթանալով՝ գլխիվայր հայտնվել հանդիպակաց գոտում՝ ճանապարհի մեջտեղում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ, 22-ամյա Ավետիք Մ.-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 21-ամյա Արսեն Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Բաց մի թողեք
Ինչպես է ընթանում Հենրիխ Մխիթարյանի ապաքինումը
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
2-ամյա Տիգրանի որոնման 14-րդ օրն է․ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին