Մայիսի 12-ին՝ ժամը 13:39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում գտնվող բենզագազալցակայանից պայթյունի ձայն է լսվել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գրիբոյեդով փողոցում՝ ավտոտնակում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ 14։34-ին: Ավտոտնակում այրվել են 7 անվադող, էլեկտրական մալուխ (մոտ 5 գմ), փլուզվել է պատը (մոտ 20 քմ) և մասնակի վնասվել մոնոլիտե առաստաղը։
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից