Լիտվայում նախագահական ընտրություններ են: Տեղական ժամանակով ժամը 07:00-ին Լիտվայի անկախությունից ի վեր ութերորդ նախագահական ընտրությունների համար բացվել են շուրջ 1900 ընտրատեղամասեր:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախագահական ընտրությունների հետ միաժամանակ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիության ներդրման հարցով։
Երկրի 2,889 միլիոն բնակիչներից և Բալթյան հանրապետության քաղաքացիներից արտերկրում ընտրելու իրավունք ունի 2385 մարդ։ Նրանց թիվը, 2019 թվականի վերջին նախագահական ընտրությունների համեմատ, ժողովրդագրական անբարենպաստ իրավիճակի պատճառով նվազել է 99,7 հազարով կամ 4 տոկոսով։
Լիտվայի նախագահն ընտրվում է ուղիղ գաղտնի քվեարկությամբ՝ հինգ տարի ժամկետով։ Թեկնածուների համար կա 40 տարեկանից բարձր տարիքային սահմանափակում, ինչպես նաև ծագմամբ Լիտվայի քաղաքացի լինելու և երկրում առնվազն վերջին երեք տարում բնակվելու պահանջ:
Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում է ութ թեկնածու։ Նրանցից չորսն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների կողմից, չորսը՝ ինքնաառաջադրվել։ Ըստ փորձագետների և ըստ սոցիոլոգիական հարցումների՝ ֆավորիտներն են գործող նախագահ 59-ամյա Գիտանաս Նաուսեդան, որը հավակնում է երկրորդ ժամկետի, վարչապետը՝ 49-ամյա Ինգրիդա Սիմոնիտեն և անկախ թեկնածու, 48-ամյա իրավաբան Իգնաս Վեգելեն:
Հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ընտրողների ձայների ավելի քան 50%-ը։ Եթե այսօր՝ մայիսի 12-ին հավակնորդներից ոչ մեկին դա չհաջողվի, երկու շաբաթ անց կկայանա երկրորդ փուլ՝ առաջին փուլի երկու առաջատարների մասնակցությամբ։
Բաց մի թողեք
Թրամփը տիկնոջ հետ պետական այցով Մեծ Բրիտանիայում է. ինչպես են դիմավորել նրանց, և ովքեր են դժգոհ
Վրաստանը մարել է Ռուսաստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին, Հայաստանին ու Ադրբեջանին ունեցած երկարամյա պարտքը
Ֆինլանդիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանը դեռ փակ կմնա