Երեւանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին, եվրոպական գործերի եւ առեւտրի նախարար Յան Բորգին պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյո՞ք կազմակերպությունը փակված է համարում Արցախի հարցը, տեղափոխել է պատասխանատվությունը հակամարտության կողմերի, իսկ ավելի կոնկրետ՝ Հայաստանի վրա:
Նա հայտարարել է, թե ԵԱՀԿ-ն չի կարող միջամտել կողմերին եւ նրանց որոշումներին: Այդպիսով, ԵԱՀԿ գործող նախագահողը հայտարարում է, որ կողմերն են որոշել փակել հարցը, հետեւաբար ԵԱՀԿ-ն չէր կարող դրան ընդդիմանալ:
Իսկ, ասելով կողմերը, բնականաբար նկատի է առնվում Հայաստանը, որովհետեւ Ադրբեջանը գործնականում որեւէ կեպ չէր էլ կարող քննարկել հարցը պահելու տարբերակ կամ անհրաժեշտոություն, Ադրբեջանը մշտապես շահագրգռված է եղել փակել հարցը: Ավելին, Ադրբեջանի նախագահ Ալիեւը փետրվարին այցելելով Մյունխենի անվտանգության վեհաժողով եւ հանդիպելով այն ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի հետ, բարձրացրել էր Մինսկի խումբը փակելու հարցը:
Չնայած ԵԱՀԿ գործող նախագահը հայտարարում է, թե չեն կարող միջամտել կողմերի միջեւ պայմանավորվածություններին, այդուհանդերձ կասկածից վեր է մի բան՝ այդ պայմանավորվածությունները ուժի գործոնի հետեւանք են, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի:
ԵԱՀԿ կազմակերպություն է, որի գլխավոր առաքելություններից մեկը եղել է հենց այդ սպառնալիքի կամ ուժի կիրառման բացառումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Դրա համար է դիցուք ստեղծվել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու դրա համանախագահությունը, որը առաջ է քաշել արցախյան կարգավորման երեք սկզբունքները՝ տարածքային ամբողջություն, ինքնորոշման իրավունք եւ ուժժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում:
Ադրբեջանը խախտել է այդ սկզբունքները, ինչին սակայն չի հաջորդել ԵԱՀԿ որեւէ արձագանք: Ինչ խոսք, Հայաստանի դիրքորոշումն այստեղ կարեւոր է, որովհետեւ, Երեւանը պետք է բարձրաձայներ ԵԱՀԿ պատասխանատվության մասին, սակայն՝ որդեգրել է այլ քաղաքականություն, հենց այն բացատրությամբ, որ հակառակը կբերեր պատերազմի եւ այն չէր զսպի ոչ մի ԵԱՀԿ:
Բարդ է ասել, արդյո՞ք ամուր է այդ տրամաբանությունն ու փաստարկը, բայց նաեւ կասկած չկա, որ ԵԱՀԿԿ մեխանիզմը այսօր չի աշխատում որեւէ հարցում՝ ոչ միայն Արցախի, իսկ դրա պատճառը այն, ըստ էության համաշխարհային պատերազմն է, որ միմյանց դեմ վարում են այդ թվում ԵԱՀԿ առաջատար դերակատարները:
Սակկայն, ինչպես կա Հայաստանի պատասխանատվությունը, այդպես էլ կա ԵԱՀԿ պատասխանատվությունը ինքնին՝ այն գոտու համար, որի հանդեպ տարածվում է ԵԱՀԿ-ն: Միեւնույն ժամանակ, ինքնին այն, որ ԵԱՀԿ գործող նախագահը ուղիղ չի բարձրաձայնում, որ Արցախի հարցը փակված է, արդեն իսկ նվազագույն օգտակարություն պարունակող հանգամանք է:
Եվ, իհարկե հենց սա է անհանգստացնում Բաքվին, որը Մյունխենում բարձրացրեց Մինսկի խումբը փակելու հարցը: Քանի դեռ չեղարկված չէ Մինսկի խմբի եւ դրա համանախագահության մասին ԵԱՀԿ որոշումը, ուրեմն փակված չէ նաեւ Արցախի հարցը: Հայաստանը պարտավոր է պահել այս նվազագույն նշաձողը գոնե, որպես նաեւ Հայաստանի անվտանգության նախադրյալ:
Բաց մի թողեք
Իր ազդեցությունից դուրս որևէ համաձայնություն թույլ չտալն է ամենակարևորը
Տարաձայնություններ Էրդողանի ու Պուտինի միջև
Նախագահ Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ Վրաստանի ընդդիմադիրները ստորագրել են «Վրացական խարտիան»