Ֆրանսիան ողջունել է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։
Ֆրանսիան ընդգծել է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը «Հայաստանի ևԱդրբեջանի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը»՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համապատասխան։
Փարիզը կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
«Ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը», – հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչությունը՝ ընդգծելով, որ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում «արդար ու կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան»։
Ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերը հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Սրանից 4 օր անց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Բաց մի թողեք
Կայա Կալլասը քննադատության է ենթարկվում ԵՄ մայրաքաղաքների կողմից, երբ նա նրանցից ամենաշատն է կարիք ունենում
Բալթյան երկաթուղու նախագիծը դառնում է ԵՄ բյուջեի կարմիր գիծը
ԵՄ-ն ձգտում է Իսրայելի հետ ավելի սերտ կապեր հաստատել օդային պաշտպանության և տիեզերքի հարցերում