Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության 04 խումբը «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի երեխայի։
Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 2-ամյա Կ․ Ջ․-ն է, ով նշված հասցեում բարձրությունից վայր է ընկել:
Ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչին երեխայի 31-ամյա հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 09։30-ի սահմաններում որդին բարձրացել է իրենց բնակարանի 1-ին հարկ ննջասենյակի պատուհանագոգին և հենվելով բաց պատուհանի փակված ցանցին ընկել է դուրս և ստացել մարմնական վնասվածքը:
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Քասախ գյուղում. շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է եղել․ կա վիրավոր
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց