Այսօր Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստում 84 կողմ և 30 դեմ ձայների հարաբերակցությամբ երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում հիասթափություն է հայտնել այս կապակցությամբ:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ Վրաստանի իշխանությունները լույս կսփռեն իրենց մտադրությունների վրա: Բայց եթե նրանք ցանկանում են մերձենալ Եվրամիությանը, եթե ցանկանում են միանալ ԵՄ-ին, նրանք պետք է հարգեն օրենքի գերակայության և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։ Անկեղծ ասած, ես անձամբ հիասթափված եմ այն ամենից»,- ասել է նա։
Ըստ Շառլ Միշելի, ամիսներ առաջ Վրաստանին ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ շնորհելու գաղափարը Եվրոպական խորհրդում չի վայելել երկրների մեծամասնության աջակցությունը: Սակայն աշխատելով Վրաստանի իշխանությունների հետ՝ մի քանի երկրների առաջնորդներ համովել են, որ կարգավիճակի շնորհումը ճիշտ որոշում է:
«Եվ մի քանի շաբաթ անց մենք տեսնում ենք այս օրենսդրության ընդունման ջանքերը։ Տեսնենք նախագահն ինչ կանի՝ ասաց, որ վետոյի իրավունք ունի»,- հավելել է նա։
Ավելի վաղ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների մասին» աղմկահարույց օրենքի վրա, եթե այն երկրի խորհրդարանը ընդունի երորդ ընթերցմամբ։
Բաց մի թողեք
Թրամփի ընտրվելուց հետո ավելի շատ ամերիկացիներ են հրաժարվում ԱՄՆ քաղաքացիությունից
«Ոչ արքաներին»․ ԱՄՆ-ում ցույց ընդդեմ Թրամփի․ Լուսանկար
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի