Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 70 հասցեում գործող «Ֆուգաս» բենզալցակայանի հաևանությամբ ավտոմեքենա է այրվում:
Մինչ հրշեջների ժամանումը՝ «բմվ» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր նաև մինչ շտապօգբնության ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վարորդին:
Վարորդը 2-րդ և 3-րդ կարգի այրվածքներով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը հեղուկ գազը լիցքավորելիս է եղել և ավարտելուց հետո նստել է ավտոմեքենան, միացրել շարժիչը և հրդեհ է բռնկվել։






Բաց մի թողեք
Տ․Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել․ Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում