Մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։ Հայտնել է ներքին գործերի նախարարությունը։
Մասնավորապես փակ կլինի Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Թումանյան փողոցը՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկ։
Այսօր Օպերայում անցկացվելու է EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Բագրատ Սրբազանը համակիրների հետ այդ ժամին լինելու է Ազատության հրապարակում։






Բաց մի թողեք
Տ․Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է հռչակվել․ Լուսանկար
Բորոտ է, զգույշ եղեք Արմեն Թորոսի Բոյախչյանից
Ովքեր չեն առաջադրվել 2026 թ․ խորհրդարանական ընտրություններում՝ ՔՊ–ի համամասնական ցուցակում