Մոսկվայի Բասմանի դատարանը Լևովա Մարտիրոսյանին կալանավորել է երկու ամսով՝ մինչև հուլիսի 12-ը։ Նա մեղադրվում է ՊՆ կադրերի վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին կաշառք տալու մեջ։
Մարտիրոսյանի նկատմամբ ներկայացված մեղադրանքով նախատեսվում է 8-15 տարի ազատազրկում։ Ըստ քննիչների՝ Կուզնեցովը Մարտիրոսյանին ճանաչում էր իր աշխատանքի բերումով , «որի պատճառով Կուզնեցովը հանցավոր մտադրություն ուներ՝ ուղղված անձամբ կաշառք ստանալուն»՝ նրա հովանավորչության դիմաց։
«Ինտերֆաքս»-ը, հղում անելով իր աղբյուրին, գրում է, որ Մարտիրոսյանը անհատ ձեռնարկատեր է, ով գրանցված է և ապրում է Կրասնոդարում։ Ըստ Rusprofile ծառայության, ձերբակալված Լյովա Ալբերտովիչ Մարտիրոսյանիը զբաղվում է նաև ձեռնարկությունների և հիմնարկների ճաշարանների և բուֆետների, սննդամթերքի և ծխախոտի, ինչպես նաև գարեջրի մանրածախ առևտրով։


Բաց մի թողեք
ԱՊՀ դիտորդական առաքելությունը խախտում չի հայտնաբերել. Լուսանկար
Քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է թուրք ընտրողի. Տեսանյութ
Եվրոպայից ժամանած քաղաքացիներին չէին թողնում մասնակցել ընտրությանը