«Գելլափ ինթերնեյշնըլ» միջազգային ասոցիացիան երեկ հրապարակել է իր հերթական հարցման արդյունքները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Պատասխանելով հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ընթացքում», քաղաքացիների 26.9 տոկոսը ասել է`
ընդհանրապես բացասական,
19.6%-ը` ավելի շուտ՝ բացասական,
21.5%-ը` ավելի շուտ՝ դրական
և 14.3%-ը` լիովին դրական:
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև 2018 թվականին նույն կազմակերպության կողմից արված հարցումները՝ Նիկոլ Փաշինյանի շարժման ու ոստիկանության գործողությունների նկատմամբ հանրային վերաբերմունքի մասով, և շատ հետաքրքիր պատկեր արձանագրվեց:
«Ավտորիտար», «բռնարար», «թալանչի» և այլ «ահասարսուռ» պիտակավորումների արժանացած նախկին իշխանության օրոք ոստիկաններն ավելի լավն էին, փաստորեն: Հարցին, թե` «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ ոստիկանության գործողությունները «Իմ քայլը» շարժման ընթացքում»,
2018-ին քաղաքացիների 11.5 տոկոսը ասել է՝
ընդհանրապես բացասական,
14.9%-ը` ավելի շուտ՝ բացասական,
48.7%-ը` ավելի շուտ՝ դրական
և 21.4 %-ը` լիովին դրական:
Փաստորեն, կրկնակի ավել վստահություն կար ոստիկանների նկատմամբ 2018-ին, քան այսօր՝ Նիկոլ Փաշինյանի օրոք»։
Բաց մի թողեք
Էկոնոմիկայի նախարարությունը ջրամբարների կամ կաթիլային ոռոգման մասին տվյալներ չունի
Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել
ՀՀ իշխանությունը 28 մլն դրամ է ծախսել առեւտրային կցորդ ունենալու համար, մինչ Իրանին համոզում է, որ «Թրամփի ուղին» դեպի աշխարհ միակ ելքն է