Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի զոհվելու մասին հայտարարության առնչությամբ Իրանի կառավարության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել:
Ուժի մեջ է մտնում ԻԻՀ սահմանադրության 131-րդ հոդվածը, որի համաձայն՝ նախագահի մահվան կամ երկարաժամկետ հիվանդության դեպքում երկրի կառավարումն անցնում է առաջին փոխնախագահին՝ հոգևոր առաջնորդի հաստատմամբ, և 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն ընտրություններ:
Առաջին փոխնախագահն է Մոհամմեդ Մոհբերը:
Ինչպես հայտնել էինք, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Բաց մի թողեք
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար
Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ
Ովքե՞ր են Բաքվում ձերբակալված և դաժան ծեծի ենթարկված ռուսները. Լուսանկար