Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։
Այս մասին հայտարարել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Կոլիվանդը։
«Երբ հայտնաբերվել է կործանված ուղղաթիռի վայրը, ուղղաթիռի կենդանի ուղևորների հետքեր չեն հայտնաբերվել»,- ասել է նա IRIB հեռուստաալիքի եթերում։
Օդանավում Իրանի նախագահի հետ են եղել նաև արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը:
Ինչպես հայտնել էինք՝ ըստ լրատվամիջոցների, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք էր կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ։
Իրանի հյուսիս-արևմուտքում կործանված նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռում գտնվող պաշտանատար անձանց, ինչպես նաև անձնակազմի մարմինների նույնականացման ընթացակարգը սկսվել է։
Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը։ Նշվում է, որ հենց վթարի վայրում աշխատանքներ են տարվում դիերի մասունքների նույնականացման ուղղությամբ։
Բաց մի թողեք
Զելենսկին այսօր Ռադային է ներկայացրել իր «հաղթանակի ծրագիրը»
Վրաստանը չի մասնակցի Ստամբուլում «3+3» պլատֆորմի նիստին
Մոլդովան ու Վրաստանը խոշորացույցի տակ են՝ վերջինս դեղին քարտ ունի