«Երեկ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները մոտ երկու ժամ խմբակցության նիստ են արել` հերթական ԱԺ նիստին ընդառաջ:
«Հրապարակ» թերթը գրում է. Նախ վերեւների հրահանգն է փոխանցվել շարքայիններին՝ շարժման մասին վիրավորական, ծաղրող հայտարարություններ, գրառումներ չանել` իրավիճակը էլ ավելի չսրել: Թեժ քննարկում է ծավալվել հատկապես Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների նախագծի շուրջ, որով նախատեսվում է փաստաբանների հարկերն ավելացնել` նրանց նկատմամբ ԱԱՀ կիրառել, այսինքն` 20 %-ի չափով հարկել:
ՔՊ խմբակցության շատ անդամներ դեմ են արտահայտվել Բաբկեն Թունյանի ղեկավարած տնտեսական հանձնաժողովի` այս նախագծին տրված դրական եզրակացությանը, ասել են, որ քաղաքացիների բեռն այս փուլում չի կարելի մեծացնել, իսկ այդ փոփոխության հետեւանքով փաստաբանական ծառայությունների արժեքը կմեծանա, ուստի դա կանդրադառնա նաեւ նրանց ծառայություններից օգտվող քաղաքացիների լայն շերտի վրա»:
Բաց մի թողեք
Գնում ենք գյուղերը փակելու ճանապարհով․ Դպրոցը գյուղի կենսական զարկերակն է, դա էլ են փակում
Փաշինյանն ուզում է վերադառնալ
Պատերազմ եղավ, եթե հզոր զենք ունենայինք՝ սաղին կմորթեինք, նույնն էլ ֆուտբոլում է․ Խորեն Հովհաննիսյան