Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։
Նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։
Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։ Նա նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է այդ գործընթացին։
Անկարան բազմիցս հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը։

Բաց մի թողեք
Ռուսաստանի դիրքը աշխարհում և ազդեցության հեռանկարները կախված են «Հատուկ ռազմական գործողության արդյունքներից
Արդարադատությունը չի կարող ունենալ երկու պատասխանատվության չափանիշ մեկը
Yandex-ը Հայաստանում վաղուց միայն տաքսի պատվիրելու հավելված չէ