Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ։
Նախագահները քննարկել են երկու երկրների հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրները։
Նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դրական ուղղությամբ առաջընթացի կապակցությամբ։ Նա նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է այդ գործընթացին։
Անկարան բազմիցս հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը կնպաստի Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանը։

Բաց մի թողեք
Լավրովի և Ռուբիոյի հանդիպումն ավարտվեց 35 րոպե անց․ ի՞նչ է հայտնի. Լուսանկար
ՔՊ-ն ազատվո՞ւմ է Կարեն Սարուխանյանի կադրերից. Լուսանկար
«Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ