Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 273 քաղաքացի:
Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:
Հոգևոր ծառայությունից ժամանակավոր հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանի հորդորով Երևանի մի շարք հատվածներում մեկնարկել են անհնազանդության գործողություններ, որոնց մասնակցում է նաև ինքը Գալստանյանը:
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.
Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։
Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է։






Բաց մի թողեք
Կամաց – կամաց ճշմարտությունը խոստովանում է
Քանդելու ձևը գտել է
Փաշինյանն ու կինը Հայաստանում «Աղոթք նախաճաշ» են հիմա էլ բեմադրում