ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ աղետի գոտում ջրի մակարդակը մոտ 105 սանտիմետրով իջել է:
Հարցին՝ նոր հեղեղումների վտանգ կա՞, վերջինս պատասխանեց. «Նոր հեղեղումների վտանգ այս պահին չենք կանխատեսել»:
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե աղետի գոտում հնարավոր է կա հինգերորդ անհետ կորած, նա նշեց, որ աշխատանքներ են տարվում հերքման ուղղությամբ․ «Մասամբ հերքվում է լուրը, որ հինգերորդ անհետ կորած ունենք»։
Նշենք՝ Ալավերդու հեղեղումների հետևանքով հայտնի է դարձել 4-րդ հաստատված զոհի մասին:
Աղետի գոտուց այս պահի դրությամբ 429 տարհանված բնակիչ կա։ «Նրանցից երկուսը հղիներ են։ Բնակիչների մեծամասնությունը գտնվում է հարազատների ընտանիքներում, հրաժարվել են մեր աջակցությունից»,- նշեց նա։
Փրկարար ծառայության տնօրենի՝ Սանահին բնակավայրում ճոպանային ճանապարհ են ստեղծել, անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի․ «Երեկ սնունդ ենք մատակարարել, այսօր ևս սննդով կապահովենք բնակավայրը։ Միջոցներ են ձեռնարկվում բնակավայրի մեկուսացումը վերացնելու հետ կապված»։
Կամո Ցուցուլյանը նաև տեղեկացրեց, որ Ալավերդու տարածաշրջանում կան մեկուսացված բնակավայրեր, ձեռնարկվում են միջոցառումներ՝ սնունդ և առողջապահական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան