08/09/2024

Երթ, փողոցների փակում, բերման ենթարկումներ, լարված իրավիճակ․ Ուղիղ տեսանյութ

Երևանում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող ակցիաների վայրերից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 273 քաղաքացի:

Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ վերջիններս բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հոգևոր ծառայությունից ժամանակավոր հրաժարված և իրեն վարչապետի թեկնածու հռչակած Վազգեն Գալստանյանի հորդորով Երևանի մի շարք հատվածներում մեկնարկել են անհնազանդության գործողություններ, որոնց մասնակցում է նաև ինքը Գալստանյանը:

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների.

Պայմանավորված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդության մեջ ստանձնած հանձնառություններով և հայրենական կյանքում ժողովրդական ընդվզմանը մասնակցությամբ՝ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։

Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։

Մնացյալի առնչությամբ Սրբազանը պարզաբանումներ արդեն ներկայացրել է։