Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18:50-ի սահմաններում «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենան Մոլդովական 24/6 շենքի բակում բախվել է կայանված «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենային, որն էլ, առաջ ընթանալով, բախվել է «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan X-Trail»-ը կողաշրջվել է, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզելու են «Nissan X-Trail»-ի և կայանված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Nissan X-Trail-ը վարել է Երևանի բնակիչ 56-ամյա Արթուր Խուդավերդյանը, Hyundai Elantra-ն պատկանում է Երևանի բնակիչ 29-ամյա Աննա Մկրտչյանին, իսկ Toyota Corolla-ն Երևանի բնակիչ 26-ամյա Մերի Մկրտչյանին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նշած անձինք հարազատ քույրեր են։







Բաց մի թողեք
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի հարազատ եղբայրը Կաթողիկոսի հետ է․ Լուսանկար
Ազգային եկեղեցու դեմ այս սրբապիղծ գրոհը տոնում են Թուրքիայում ու Ադրբեջանում
Հարցը ես չեմ, ոչ էլ իմ ինձը, փորձում են լռեցնել Աստծո խոսքը. Տեր Արամը շնորհակալություն է հայտնել վարչապետին