Թբիլիսիում երիտասարդ ստեղծագործողներ սոպրանը Անա Լամիաշվիլին ու ջութակահարուհի Մարաննա Կիրակոզովան ներկայանում են իտալական հանրահայտ՝ Ջովանի Բատիստա Պերգոլեզի – «Տիրուհու աղախինը» ստեղծագործությամբ։ Անա Լամիաշվիլին հիմնադրել է ոչ կոմերցիոն ՀԿ, այն կոչվում է Դասական ձայներ։
Նրանք միասին ուսանել են Վրաստանի Վանո Սարաջիշվիլիի անվան Կոնսերվատորիայում, ապա համագործակցությունը շարունակվել է արդեն տարիներ անց՝ 2023 թվականին, Բաթումիի դրամատիկական թատրոնում, որտեղ էլ սոպրանո Անա Լամիաշվիլին բարիտոն Իրակլի Գուրգենիձեի հետ բերմադրել են «Տիրուհու աղախինը» օպերային ներկայացումն ու թերևս տեղի է ունեցել առաջնախաղը։
Թբիլիսիում գտնվելուս օրերին առիթ ունեցա հանդիպելու երիտասարդ ստեղծագործող աղջիկներին ու զրուցելու նրանց հետ։ Մարիաննա Կիրակոզովայի մասնակցությունը օպերային ներկյաացման մեջ ջութակահարների քառյակի ձևավորումն է, ու իբրև առաջին ջութակ ներկայանալը։ Բացի Բաթումիից նրանք ևս մի քանի անգամ ներկայացումով հանդես են եկել Վրաստանի տարբեր բեմերում։
Ի դեպ, իտալական հանրահայտ ստեղծագործության տեքստը նրանք թարգմանել են վրացերեն ու ներկայանում են մայրենի լեզվով։ Դրանով երիտասարդները ցանկանում են ոչ միայն գեղարվեստականությունը փոխանցել հանդիսատեսին, այլև երգեցողության տեքստերը հասկանալի դարցնել հայրենի ակընդիր – ունկնդիրներին։ Ներկայացումը մեկ գործողությամբ է, հումորային, նախատեսված է դպրոցականից սկսած մինչև ամենաբարձր պահանջներ ունեցող արվեստասերների համար։
Անա Լոմիաշվիլին ներկայացրեց, որ բացի իրենց երեքից, ներկայացման մեջ զբաղված էին Վրաստանի ժողովրդական արտիստուհի Նատալի Ճարտուրիշվիլին, ով նվագել է կլավիսին, իսկ դերակատարներն այս ներկայացման մեջ՝ երկուսը երգում են, մեկը համր է։ Բեմադրության գեղարվեստական ղեկավարը Մարիա Գաչեչիլաձեն է, ով Կոնսերվատորիայի դասախոս է, գեղարվեստական վարպետության դասեր է տալիս։ Լավ, դրական, ոգևորիչ արձագանքներ են ստացել, ցանկանում են ընդլայնել ներկայացումների աշխարհագրությունն ու շրջանակները։ Խնդիր է, որ պրոդյուսեր չունեն, ինչպես նաև հովանավոր, որի արդյունքում ամեն բան անում են ինքները՝ ստեղծագործողները։
Երիտասարդուհիներն այնքան դժվարություններ ներկայացրեցին, որ ակամայից հարց առաջացավ, որ եթե այդքան շատ են դժվարությւոնները, ապա իրենք ինչու են ժամանակին ընտրել հատկապես դասական երաժշտության ոլորտը․
Երբ մանկությունից երազում ես հատկապես այդ ոլորտի մասին, երբ ավարտում ես երաժշտական դպրոց, քոլեջ, կոնսերվատորիա բակալավր ու մագիստրատուրը, դու ամբողջովին տրվում ես դասական երաժշտությանն ու այլևս որևէ այլ բանով զբաղվելն անիմաստ է, նույնիսկ չի կարելի։ Ես սիրում եմ դասական երաժշտությունը, դա իմ կյանքն է, բեմում ես ինձ շատ լավ եմ զգում, – անկեղծանում է սոպրանո Անան։
Ի վերջո որևէ մեկը պետք է գա ու անի այն, ինչը ես եմ անում, ապա ինչու ոչ ես։ Կյանքն այնպիսին է այսօր, որ բոլոր նախաձեռնությունները պետք է վերցնես ձեռքս ու քո սիրած գործով զբաղվես։ Ինքդ պետք է փնտրես ուղիներ նոր հնարավորություններ ուեննալու համար։ Իհարկե, սիրում եմ դասական երաժշտությունը,- անկեղծության շղթան շարունակում է Մարիաննան։
Երիտասարդուհիներին հարցնում եմ՝ երաժշտությւոնը բացի արվեստից ավելի շատ փիլիսոփայություն է, թե գիտություն․ Մարիաննան ասում է ոբլորը միասին, Անան՝ եթե շատ փորփրենք, կարող ենք կորչել այդ լաբիրինթոսում։ Էլի շատ բաներից զրուցեցինք գեղեցկուհիների հետ՝ արվեստից, երաժշտությունից, ներկայացումների թարգմանություններից, Վրաստանից դեպի Եվրոպա հնարավորությունների մասին։
Առաջիկայում Դուշետիում նրանք պատրաստվում են կատարել վրաց կոմպոզիտոր Օթար Տատիշվիլու կոմպոզիցիաներից մեկը, ցանկանում են, որ ժամանակակաից հեղինակը իրենց հետ մեկնի մարզ ու հանդիսատեսին նաև ներկայացնի, թե ինչպես է ստեղծվել գործը, զրուցի արվեստասերների հետ։
Ես էլ՝ իմ հերթին խոստացա ամեն բան անել, Երևանում նոր հորիզոններ երիտասարդների համար ստեղծելու գործում։
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
«Դրվագներ Չարենցի բանտային կյանքից». միջոցառում «Վարդաշեն» ՔԿՀ-ում. Լուսանկար
Սպենդիարյան 5 հասցեի շենքն այսուհետև զարդարում է Արամ Ղարաբեկյանի անվանատախտակը. Լուսանկարներ
Վրացի գրողը Սիմոնյան ընտանիքի մասին գիրք է հեղինակել․ շնորհանդեսը տեղի ունեցավ Երևանում. Լուսանկարներ