Մայիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 21:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Ստամբոլյանը, իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով, Կոմիտասի պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 103 և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Բաց մի թողեք
Ոչ Լոզանը կա, ոչ համալսարանը, մարզադաշտն էլ պապիս թութունի դաշտն էր. Գյումրու ավագանին արտահերթ նիստ է արել. Լուսանկարներ
Ովքեր են առաջադրվել ՔՊ վարչության կազմի ընտրություններում․ Ցուցակ
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ զոհեր կան․ Լուսանկար