Մոսկվայի արևելքում գտնվող բազմաստիճան արդյունաբերական և պահեստային շենքում խոշոր հրդեհ է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Մոսկվայի ժամանակով ժամը 06:30-ի դրությամբ հրդեհը տարածվել է չորս հազար քառակուսի մետր տարածքի վրա։ Պահեստի ներսում տեղադրված են դյուրավառ հեղուկով տարաներ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ իրավիճակի վայրում աշխատում է մոտ 120 մարդ և 40 միավոր տեխնիկա, այդ թվում՝ ինքնաթիռ։ Բռնկված խոշոր հրդեհն արդեն մարվում է 2 ուղղաթիռով. դրանցից մեկը Մի-26-ն է, 200 տոննա ջուր արդեն լցվել է 4000 քմ մակերեսով այրվող շենքի վրա։
Բացի այդ, Մի-26 ուղղաթիռը բերվել է մարտական պատրաստության։
Բաց մի թողեք
Վորոնեժում ձերբակալվել է ադրբեջանցի գործարար և Ալեքսեևսկի շուկայի համասեփականատեր Յուսիֆ Խալիլովը. Տեսանյութեր
Ռուս լրագրողներին Բաքվում փռել են ասֆալտին, ծեփել են պատերին․ Լուսանկար
Ուկրաինան գրոհել է Իժևսկը, զոհեր և ավերածություններ կան