Մեքսիկայի Գեռերոյի նահանգի Կոյուկա դե Բենիտես քաղաքում նախընտրական քարոզարշավի վերջին հանրահավաքի ժամանակ գնդակահարել և սպանել են քաղաքապետի թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բառիենտոսին՝ «Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» աջ կենտրոնամետ դաշինքից։
Այս մասին հաղորդում է El Universal պարբերականը։
Ըստ հրապարակման՝ քաղաքական գործիչը բասկետբոլի հրապարակում քայլելիս է եղել իր կողմնակիցների շարքի առջևով, երբ անհայտ անձը թիկունքից մոտեցել է նրան, հանել ատրճանակը և մի քանի կրակոց արձակել նրա ծոծրակին։
Պարբերականը, վկայակոչելով սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը, նշում է, որ հնչել է առնվազն 15 կրակոց։
Գեռերոյի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանել են քաղաքապետների պաշտոնի հինգ թեկնածուների և պատգամավորի մեկ թեկնածուի:






Բաց մի թողեք
Շրջանառվում է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վերաբերյալ 2 նախնական վարկած
Մեղավոր չենք՝ արդարանում է Բաքուն․ Ինչու կործանվեց Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը
Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ. Լուսանկար