Մայիսի 27-ին՝ ժամը 03։10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Տեղում ոստիկանները պարզել են, որ Արգավանդ գյուղի Կենտրոնական փողոցի 7-րդ հասցեում անհայտ անձի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Կորյուն Ա․-ն է։
Պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 00։05-ի սահմաններում, 3 անհայտ անձ մուտք է գործել Կուրյուն Ա․-ի բնակարան, կապել ձեռքերը և ոտքերը, դանակի և ատրճանակի գործադրմամբ պահանջել գումար և ոսկյա զարդեր: Մերժում ստանալով՝ հափշտակել են գումար և նրա աղջկան պատկանող նոթբուքը, դիմել են փախուստի:
Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։






Բաց մի թողեք
Դաժան դանակահարություն Աբովյանում, մանրամասներ
Հայաստանում ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Ռոբսոնը․ Լուսանկար
Զինծառայողին մեղադրող քննիչը ժամանակին նույն արարքն է արել․ Լուսանկար