13/07/2024

Վրաերթ Երևանում. մայրն ու 4-ամյա դուստրը տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ մայիսի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Սարիբեկ Ա.-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս և Խորենացի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 27-ամյա Անուշ Ա.-ին և նրա 4-ամյա դստերը։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածները քաղաքացիների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա մեկ այլ վարորդի ավտոմեքենայով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Երեխան Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Երևանnւմ «Opel»-ը վրաերթի է ենթարկել փnղnցը չթnւյլատրելի hատվածnվ անցնող մnրն ու նրա դuտերը